Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արթուր Վանեցյան. Գավառում հարձակման ընթացքում ոստիկանները պարտավոր էին պատասխանել, նույնիսկ զենք կիրառել

Արթուր Վանեցյան. Գավառում հարձակման ընթացքում ոստիկանները պարտավոր էին պատասխանել, նույնիսկ զենք կիրառել
30.04.2020 | 22:20

Եթե անձանց առողջությանը վտանգ է սպառնում, ոստիկանությունը պարտավոր է զենք կիրառել, սակայն ոստիկանն այսօր չգիտի՝ համապատասխան գործողություններ իրականացնելուց հետո կպատժվի, թե չէ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Գավառում միջադեպի, սպանությունների և ոստիկանների գործելաոճի, Փաշինյանի պահանջների մասին:


Ավելի վաղ, Վանեցյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի։ Նա պարզաբանեց, որ իր գնահատականը բավականին խիստ է եղել, սակայն նշեց, նաև, որ տեղի ունեցածը իրավապահ համակարգում աննախադեպ երևույթ էր, քանի որ ոստիկանների հսկողության տակ գտնվող տարածք են կարողացել մտնել մի խումբ անձինք և փորձել իրենց հանցագործությունն ավարտին հասցնել: «Դեպքի վայրում ներկա է գտնվել նաև ոստիկանապետը: Ոստիկանությունը հերքեց դա, կարող էր հերքել, կարող էր չհերքել, բայց փաստ է, որ ոստիկանապետը ժամանել է դեպքի վայր և իր օպերատիվ հսկողությամբ են իրականացվել բոլոր աշխատանքները:
Եթե անգամ նա հիվանդանոցում չի գտնվել, վստահ եմ, որ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են հիվանդանոցում եղել և այն հանդգնությունը, որ ցույց տվեցին հանցագործներն իրենց հանցանք ավարտին հասցնելու համար, ուղղակի աննախադեպ իրադարձություն էր ՀՀ իրավապահ համակարգի համար»,- ասաց նա:


Վանեցյանի խոսքով՝ նման դեպքերում ոստիկանները պարտավոր էին պատասխանել և նույնիսկ զենք կիրառել, սակայն չեն արել, քանի որ իրենց պաշտպանված չեն զգում: Եվ ըստ նրա՝ մեղավորը ոչ թե ոստիկաններն են, այլ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քանի որ նրա գնահատմամբ՝ իրավապահ համակարգը գործում է իշխանությունների քաղաքական քմահաճույքներին համապատասխան:
ԱԱԾ նախկին տնօրենի ներկայացմամբ՝ նման պատմությունները շատ են, երբ երկրի ղեկավարն անիմիջապես ազդեցություն է ունեցել իրավապահ համակարգի վրա, ինչպես օրինակ՝ «սատանա գտնելու» հանձնարարականը:
Ըստ նրա՝ հայաստանյան իրավապահ համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի, սակայն նա նշեց, որ այն նախագիծը, թե պետք է Ոստիկանությունը դարձնել ՆԳՆ, պոպուլիզմի արդյունք է:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ