Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փետրվար-մարտին սպառած գազի դիմաց պարտք ունի 111,944 բնակիչ-բաժանորդ

Փետրվար-մարտին սպառած գազի դիմաց պարտք ունի 111,944 բնակիչ-բաժանորդ
30.04.2020 | 22:21

Ապրիլի 30-ի դրությամբ փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111 944 բնակիչ-բաժանորդ՝ Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությանից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 22-ից կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն իրավունք ունի կասեցնել այն։ «Գազպրոմ Արմենիան» էլ տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ից հետո 3 օրում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 28-ին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ խոսելով կոմունալ ճգնաժամի մասին, հայտնել էր, որ ՀՀ-ում կա մոտ 623 000 գազի բաժանորդ, որոնցից 736-ի գազի մատակարարումը դադարեցվել է․«Ընդ որում, գազի պարագայում բոլոր սպառողների, որոնց գազամատակարարումը դադարեցվել է, պարտքը կազմում է 80 000 դրամ և ավելի»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից երկուսով պետությունը որոշ չափով վճարելու է փետրվարին սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարները։ Մինչև 10 000 դրամ սպառած գազի դիմաց պետությունը փոխհատուցելու էր 50 տոկոսը, մինչև 30 000 դրամի դեպքում՝ 30 տոկոսը։ Գումարը կփոխանցվի բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու հանդիսացող բնակիչներին հետագա փոխանցման պայմանով։ Պարտքի դեպքում այդ գումարը կուղղվի բաժանորդի պարտքի մարմանը, բացակայության դեպքում կձևակերպվի որպես կանխավճար։


«Գազպրոմ Արմենիայից» Tert.am-ին տեղեկացրին, որ այս երկու միջոցառումներով Կառավարությունից փոխանցվել է 1 մլրդ 698 հազար 872 մլն 781 մլն դրամ։
«2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 50% փոխհատուցում տրամադրվել է 215 695 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցված գումարը կազմել է 474 903 616 դրամ: 2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 30% փոխհատուցում է տրամադրվել է 206 136 բնակիչ-բաժանորդների,
փոխհատուցված գումարը կազմել է 1 223 969 165 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ