Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է

Նիկոլ Փաշինյան. Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է
30.04.2020 | 22:22

Քանի որ հիմա կառավարությունն առաջնորդվում է ոչ թե մարդկանց սոցիալական վիճակի նույնականացման, այլ ծախսած էլեկտրաէներգիայի և գազի չափով, ակամա օգնում են այն մարդկանց, որոնք այդ աջակցության կարիքը չունեն՝ ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դիմեց քաղաքացիներին․

«Սիրելի հայրենակիցներ, նրանք, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն, և իրենց բաժանորդային հաշիվներին, միևնույն է՝ այդ գումարները նստելու են, ձեզ ուղղակի կոչ ենք անում՝ այդ նույն չափով ձեր գրպանից փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Այսինքն՝ եթե սոցիալական խնդիր չունեք, բայց 11, 12 և 16 ծրագրերով ստացել եք աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար, այդ նույն չափերով փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Մի գաղտնիք ասեմ՝ մեր մեջ մնա․ այսօրվա դրությամբ էլ շատ մարդիկ, ովքեր պրոբլեմ չունեն սոցիալական, և որոնց անուն-ազգանուններով գիտենք, խնդրում ենք՝ գնան և կոմունալների վճարումներն անեն։ Դուք վճարելու հնարավորություն ունենալով և չվճարելով՝ պրոբլեմներ ստեղծեցիք նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն։ Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է»։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ