Պեկինում գտնվող Արգելված քաղաքն իր դռները կբացի մայիսի 1-ին: Սա Մին և Քին դինաստիաների (1420-1912 թթ.) կայսերական պալատն է։ Արգելված քաղաքը փակ է եղել հունվարի 25-ից կորոնավիրուսի պատճառով: Պալատական համալիրը կաշխատի 8:30-17:00-ն, սակայն բաց կլինի միայն սրահների մի մասը: Տոմսերը պետք է ամրագրել այցելությունից նվազագույնը 24 ժամ առաջ առցանց եղանակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում ներս կթողնեն առավելագույնը 5 000 այցելու:
Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս է գրանցվել 1987-ին որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիր։