Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է, որ անհրաժեշտ է երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը կորոնավիրուսի պատճառով: Իշխող Լիբերալ ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղարի՝ Տոշիհիրո Նիկայիի հետ հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետը նշել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգելու վերջնական որոշումը կայացնելիս ինքը առաջնորդվելու է փորձագետների կարծիքով: Նա հորդորել է քաղաքացիներին չլքել իրենց տները:
«Դժբախտաբար, մայիսի 7-ից դժվար կլինի վերադառնալ բնականոն կյանքի, – ասել է նա:- Խոսքը դեռևս կորոնավիրուսի դեմ «երկարատև պատերազմ»-ի մասին է»: