Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որ համաձայնել էր դառնալ Ուկրաինայի՝ բարեփոխումների հարցերով փոխվարչապետ, այլ պաշտոն կստանա՝ «112․Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ժողովրդի ծառա» իշխանամետ խմբակցության ղեկավար Դևիդ Արահամիան: Ըստ նրա՝ Սաակաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի օր բանակցություններ են վարել նրա պաշտոնի մասին և գտել են նոր ձևաչափ:
«Սա նոր պաշտոն է, ես չեմ կարող բարձրաձայնել, քանի որ նախագահի նախաձեռնությունն է, թող ինտրիգ լինի», – ասել է Արահամիան: