ՌԴ վարչապետը վարակվել է կորոնավիրուսով: Լուրը հայտնել է ինքը՝ 54-ամյա Միխայիլ Միշուստինը «Ռոսիա 24»-ի եթերում: Նրա պարտականությունները ժամանակավորապես կստանձնի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:
Միշուստինը կորոնավիրոսով վարակված երկրորդ վարչապետն է աշխարհում: Մարտի սկզբին վարակն արձանագրվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ՝ 55-ամյա վարչապետը մի քանի օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում: