Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3,3 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3,3 միլիոնը
01.05.2020 | 12:56

Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3 300 000-ը, 234 000-ը մահացել է, բուժվել է 1 միլիոն 40 հազարը: Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պատասխան քայլեր է մշակում, որ կարող է կիրառել Չինաստանի դեմ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է, թե հնարավոր է, որ Չինաստանը կամ ժամանակին չի կարողացել դադարեցնել կորոնավիրուսի բռնկումը, կամ որոշել է, որ պետք չէ անել: Նա ասել է՝ տեղեկություններ ունի, որ COVID-19-ի աղբյուրը Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիան է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրն անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը: Սա Ջոնսոնի առաջին ճեպազրույցն էր COVID-19-ից ապաքինվելուց և աշխատանքի վերադառնալուց հետո: Վարչապետը խոստացել է եկող շաբաթ ներկայացնել կարանտինը թուլացնելու ծրագիր, որի հիմնական նպատակն է վերագործարկել տնտեսությունը, բացել դպրոցները և վերսկսել ընկերությունների աշխատանքը:


Կորոնավիրուսը և կարանտինը հետպատերազմյան շրջանում ամենավատ վիճակի է հասցրել եվրոպական տնտեսությունը: Եվրոստատի վերջին տվյալների համաձայն՝ ԵՄ տնտեսությունը 2020-ի առաջին երեք ամիսներին կրճատվել է 3,5 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, տարվա կտրվածքով անկումը կկազմի 13 տոկոս, և Եվրոպան կկորցնի գրեթե 2 տրիլիոն եվրո, նույնքան գումար կծախսի վիրուսի ու ճգնաժամի դեմ պայքարի համար:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ