Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 2148

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 2148
01.05.2020 | 12:57

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 82-ով՝ հասնելով 2148-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Մահվան նոր դեպքի մասին Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ «իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»: Ժամը 11-ի տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 48-ով և հասել 977-ի, տեստավորումների թիվը 22 177 է:


Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 33-ի, կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 1136 մարդ:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ