Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ի՞նչ ճակատագիր է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելիք՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներին վերաբերող հուշագիրը

Ի՞նչ ճակատագիր է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելիք՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներին վերաբերող հուշագիրը
01.05.2020 | 13:00

Tert.am-ը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ`ռուս մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ճակատագրի մասին հետաքրքրվել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ներից: «Խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել հայկական կողմին»՝ այսպես են արձագանքել ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ճակատագիր է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև նախատեսվող՝ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ստորագրումը: «Հուշագրի ռուսական պրոեկտը քննարկման համար տրված է Երևանին: Պատասխան դեռ չենք ստացել»,- ասված է մեկնաբանությունում:


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ նույն հարցի վերաբերյալ տվել է հետևյալ մեկնաբանությունը. «ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:


ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ»:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ