Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի պատվաստանյութի համար հավելյալ 2 միլիարդ դոլար է անհրաժեշտ

Կորոնավիրուսի պատվաստանյութի համար հավելյալ 2 միլիարդ դոլար է անհրաժեշտ
01.05.2020 | 13:01

Համաշխարհային բանկից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար մեկից մինչև մեկուկես տարի ժամանակ, ինչպես նաև հավելյալ 2 միլիարդ դոլար է անհրաժեշտ, գրում է blogs.worldbank.org կայքը։

«Առաջիկա 12-18 ամսում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար հավելյալ 2 միլիարդ դոլար ֆինանսավորում անհրաժեշտ կլինի։ Գումարը չի ներառում պատվաստանյութի պատրաստման ու առաքման ծախսերը»,- ասվում է Համաշխարհային բանկի հայտարարությունում։ Միայն հավելյալ ֆինանսավորումը պատվաստանյութի արդյունավետ օգտագործման համար բավարար չէ։


«Մենք պետք է բաշխման համաշխարհային ազնիվ համակարգ ստեղծենք, որպեսզի երաշխավորենք, որ բոլոր երկրները, այդ թվում ամենաաղքատ, պատվաստանյութին հավասար հասանելիություն ունենան դրա պատրաստումից հետո»,- ընդգծել են բանկում։
Աշխարհում կա կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծման 120 նախագիծ, 8-ը գտնվում է մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումների փուլում։

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ