Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունը՝ կորոնավիրուսի դեմ

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունը՝ կորոնավիրուսի դեմ
01.05.2020 | 13:05

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ իրագործել է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։ Այդ ծրագրերից մեկն է պարենային սննդամթերքի փաթեթների տրամադրումը։ Առ այսօր (մարտի 12 - ապրիլի 29) իրագործվել է շուրջ 45,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի աջակցության ծրագիր։


Երեկվանից սկսված են սննդի աջակցության ևս 55 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ