Կրեմլը հորդորել է իտալացի պաշտոնյաներին ճնշում գործադրել Բրյուսելի վրա` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար, պնդում է լրագրողական հետաքննություններով հայտնի իտալական պարբերականներից մեկը: Պետդումայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին օրերս նամակ է ուղարկել իր իտալացի գործընկերոջը` «Հինգ աստղ» շարժման ներկայացուցիչ Վիտո Պետրոչելիին, հիշեցրել կորոնավիրուսի համաճարակի օրերին Մոսկվայի ուղարկած մարդասիրական աջակցությունը և ի պատասխան օգնություն խնդրել Հռոմից` Ղրիմի բռնակցումից հետո Կրեմլի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները վերանայելու հարցում: Թերթը հրապարակել է նամակի պատճենը: Մարտի վերջին, ՌԴ նախագահը կոչ էր արել «կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սառեցնել պատժամիջոցները», ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն կոչին չէին արձագանքել: