ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին կվիրահատվի՝ ասել է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը. «Առողջական վիճակը կայուն է, հետազոտությունների փուլում ենք, վիրահատության անհրաժեշտություն կլինի:
Նախավիրահատական պատրաստության ընթացքում ենք»։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը բարձր է։ «Տրամադրված է հաղթահարելու առողջական բոլոր այն խնդիրները, որոնք ունի», - նշեց ԲԿ-ի տնօրենը: Վիրահատությունը կլինի մի քանի օրից: