Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ-ն Չինաստանից սպասում է կորոնավիրուսի ծագման պատճառները հետաքննելու պաշտոնական առաջարկի

ԱՀԿ-ն Չինաստանից սպասում է կորոնավիրուսի ծագման պատճառները հետաքննելու պաշտոնական առաջարկի
01.05.2020 | 21:10

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանից սպասում է պաշտոնական հրավերի՝ մասնակցելու COVID-19-ի ծագման հետազոտությանը՝ հայտնել է ԱՀԿն պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը:


Մեկաբանելով տեղեկությունը, թե Չինաստանի իշխանությունները հրաժարվում են ԱՀԿ-ին հրավիրել՝ մասնակցելու հետազոտությանը՝ նա ասել է, որ կազմակերպությունը ուրախ կլինի համագործակցել միջազգային գործընկերների հետ և Չինաստանի կառավարության առաջարկությամբ մասնակցել հետազոտությանը՝ կապված վիրուսի կենդանական ծագման հետ: Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կարծում է, որ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառների հետ կապված մի շարք հետաքննություններ են ընթանում: ԱՀԿ-ն չի մասնակցում Չինաստանում անցկացվող հետազոտություններին:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ