Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայր Աթոռը 26,5 մլն դրամի բժշկական պարագաներ է նվիրել առողջապահական համակարգին

Մայր Աթոռը 26,5 մլն դրամի բժշկական պարագաներ է նվիրել առողջապահական համակարգին
01.05.2020 | 21:11

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շրջաբերական գրությանն ընդառաջ, տարբեր թեմերից շարունակվել են նվիրատվություններ ստացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի նպաստ համավարակի դժվարին պայմաններում հայրենիքում կարիքի մեջ հայտնված հայորդիների՝ հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։


Սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից փոխանցվել է ևս 50000 ԱՄՆ դոլար գումար։ Կանադայի հայոց թեմը փոխանցել է 25000 ԱՄՆ դոլար գումար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակներում ապրիլի 30-ին, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի, Մայր Աթոռի «Իզմիրլյան» Բ/Կ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ 26500000 ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաների հանձնումը ՀՀ Առողջապահության նախարարությանը։ Մայր Աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառում էին թոքերի օդափոխության 2ւ սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է իր ծառայությունը բերել առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ