Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 2273

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 2273
02.05.2020 | 17:43

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 125-ով՝ հասնելով 2273-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 33-ով և հասել 1010-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 23142 է:


ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: «Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին», - նշել է Նիկողոսյանը:
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 1227 մարդ:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ