Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տոկաևը դադարեցրել է Դարիգա Նազարբաևայի լիազորությունները

Տոկաևը դադարեցրել է Դարիգա Նազարբաևայի լիազորությունները
02.05.2020 | 17:46

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները: Որոշման պատճառը դեռ հայտնի չէ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Նազարբաևային արդյունավետ աշխատանքի համար։ Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Սենատի նախագահի պաշտոնը երկրորդն է նախագահի պաշտոնից հետո։

Դարիգա Նազարբաևան 2019-ի մարտին պաշտոնաթող եղած Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է, 2016-ից եղել է Սենատի պատգամավոր, նախագահ է ընտրվել 2019-ի մարտին։

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ