Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը 20 օրում առաջին անգամ հանրության առջև է հայտնվել՝ հայտնում է «Yonhap» գործակալությունը: Մայիսի 1-ին Կիմ Չեն Ինը մասնակցել է Սունչհոն քաղաքում պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը: Կորեայի ԿԺԴՀ աշխատանքային կուսակցության լրատվական ծառայությունն այսօր հրապարակել է Կիմ Չեն Ինի լուսանկարները արարողության ժամանակ:
Տեղեկությունը, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է, գրեթե 100 տոկոսով ճշգրիտ է՝ հարավկորեական «Յոնհապ» գործակալությանը հայտնել է 2006-ին ԿԺԴՀ-ից փախուստի դիմած և այժմ Հարավային Կորեայի օրենսդիր մարմիններում աշխատող Չի Սոն Հոն: «Սա 100 տոկոսով ճշգրիտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ հավանականությունը 99 տոկոս է: Հյուսիսային Կորեան պաշտոնապես չի հայտնում ղեկավարի մահվան մասին, քանի որ բախվել է իրավահաջորդության դժվարին խնդրին», - ասել է նա: Չի Սոն Հոն նշել է՝ «Կիմը մահացել է անցած հանգստյան օրերին»: Նա չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Ով կարող է դառնալ Կիմ Չեն Ինի իրավահաջորդը հարցին նա պատասխանել է, որ հավանական թեկնածու է Կիմի քույր Կիմ Յո Չժոնին: