Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի մասին

Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի մասին
02.05.2020 | 17:53

Մենք տեսնում ենք, որ շատերը չեն պահպանում արտակարգ իրավիճակի կանոնները և տրամաբանական է, որ դեպքերի քանակը շատանալու է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին: Բժիշկը նշեց, որ բուժման մեթոդներ, պատվաստանյութ երկար ժամանակ չենք կարող գտնել, և պատվաստում լավագույն դեպքում կարող ենք ունենալ մեկ տարի հետո, իսկ մեկ տարի որևէ պետություն չի կարող փակ լինել, քանի որ դա կբերի տնտեսական, սոցիալական ծանր հետևանքների: Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետ պետք է կարողանալ ապրել, քանի որ այն վերացնել չենք կարող: «Կորոնավիրուսը, այո, լինելու է, տարածվելու է, պետք է սովորել դրա հետ ապրել և պետք է պատրաստ լինել, որ հիվանդների քանակը շատանալու է, նրանց թեթև ձևերը չեն հոսպիտալացվելու և միայն ծանր դեպքերը կհոսպիտալացվեն, մահերի թիվը բնականաբար կշատանա»,-ասաց նա:


Անդրադառնալով 27-ամա քաղաքացու մահվանը՝ Վահե Տեր-Մինասյանն ասաց, որ երիտասարդները անշուշտ ավելի թեթև են տանում, տարիքային ֆակտորը և ուղեկցող հիվանդությոնները շատ մեծ դեր ունեն: «Սակայն որևէ մեկը երաշխիք չունի, որ լինելով երիտասարդ, չունի ուղեկցող հիվանդություններ: Դուք կարող եք լինել 20, 25, 30 տարեկան և անգամ չկասկածել, որ ունեք ուղեկցող հիվանդություններ: Կորոնավիրուսով վարակվելու պարագայում այդ ամենը ակտիվանում է, և խնդիրներ է առաջանում»,-ասաց նա: Նա նաև հայտնեց, որ հիմա բազմաթիվ հետազոտություններ կան, որ կորոնավիրուսից միայն թոքաբորբ չի առաջանում, այլ նաև այլ խնդիրներ՝ տարբեր օրգաններում՝ երիկամների խնդիր, կենտրոնական նյարդային համակարգի, արյունատար համակարգի հետ խնդիրներ, որոնց հետևանքով կարող է ինֆարկտներ, ինսուլտներ լինեն: «Մեզնից ցանկացածը կարող է ունենալ ամենավատ ավարտը այս հիվանդության, այլ բան, որ վիճակագրորեն բարդությունների և մահերի քանակը երիտասարդների մոտ ավելի քիչ է»,-ասաց նա և հայտնեց, որ կան հիվանդությունների խմբեր, որոնք ամենավտանգավորն են՝ նշվում է շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, զարկերակային ճնշումը, և նույնիսկ ճարպակալումն է քրոնիկ հիվանդություն:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ