Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինաստանի դեսպանին Վրաստանի ԱԳՆ են կանչել

Չինաստանի դեսպանին Վրաստանի ԱԳՆ են կանչել
02.05.2020 | 17:56

Վրաստանի ԱԳն աշխատակիցները Թբիլիսիում հանդիպել են Չինաստանի դեսպան Լի Յանի հետ՝ Թբիլիսիի մոտակայքում տեղակայված Ռիչարդ Լուգարի անվան ամերիկյան հետազոտական կենտրոնի գործունեության վերաբերյալ չինական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի պատճառով։

«Հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Վրաստանի հետ կապված ռուսական կեղծ տեղեկատվության տարածմանը, որը հատկապես ուժեղացել է COVID-19 համավարակի ընթացքում և անդրադարձել է բժշկական այնպիսի կարևոր հաստատության, ինչպիսին Լուգարի լաբորատորիան է։ Նշվել է, որ ցավոք, ՌԴ-ն շարունակում է միջազգային հանրությանը մոլորեցնելու իր փորձերը, որին հետևել են չինական ԶԼՄ-ների արձագանքները»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։


Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնում լաբորատոր հետազոտություններ են իրականացվում, որոնք կապված են կենսաբանական զենքի ոլորտի հետ։ Դրանք իրականացնում է ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական հետազոտական ստորաբաժանումը։ Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել ամերիկյան բժշկակենսաբանական լաբորատորիաները Ռուսաստանի սահմանի մոտակայքում տեղակայելու կապակցությամբ։

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ