Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄԷ-ում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել

ԱՄԷ-ում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել
02.05.2020 | 17:57

ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարությունն արտոնագիր է տվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը: Բուժումը մշակվել է Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկների և մասնագետների կողմից, որը նախատեսում է հիվանդի արյունից ցողունային բջիջների հանում և ակտիվացումից հետո կրկին տեղադրում: Արտոնագիրը տրվել է ցողունային բջիջների հավաքման նորարարական եղանակին: ԱՄԷ-ում բուժման փորձարկումը կատարվել է 73 վարակակրի վրա, բոլորը բուժվել են, իսկ թեստերի արդյունքներըը եղել են բացասական: Ենթադրվում է, որ բուժական ազդեցությունը կլինի թոքերի բջիջների վերականգնումը և դրանց իմունային արձագանքման շտկումը՝ կանխելով բջիջների չափազանց սուր արձագանքը «Covid-19» վարակին և առողջ բջիջներին վնաս հասցնելը։ Բուժումը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Բուժում ստացողներից ոչ մեկի մոտ չեն արձանագրվել կողմնակի բարդություններ: Փորձարկումները շարունակում են ցույց տալ բուժման արդյունավետությունը և ակնկալվում է, որ կավարտվի երկու շաբաթում: Բուժումն իրականացվել է ավանդական բժշկական միջամտության հետ զուգահեռ: Այս բուժումը ձեռնարկված բժշկական միջոցառումների հետ մեկտեղ արտացոլում են ԱՄԷ-ի կառավարության համախմբված ջանքերն ու նվիրվածությունը`վերջ տալու նոր կորոնավիրուսի համաճարակին:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ