Չեխիայի առողջապահության նախարարության մայիսի 2-ի տվյալներով՝ գրանցվել է կորոնավիրուսի 7737 դեպք, մահացել է 240 մարդ: Չեխիայում արտակարգ դրության ժամկետը սպառվում է մայիսի 17-ին:
Ըստ մասնագետների, իրավիճակը կայունացել է, կառավարությունն աստիճանաբար թուլացնում է սահմանած արգելքները:
Սոցիալական հեռավորություն պահպանելու և հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը մնում է ուժի մեջ, մայիսի 1-ից դիմակ կարող են չկրել հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչները: Մայիսի 11-ից պետք է վերաբացվեն մեծ խանութները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները: Ռեստորանները, հյուրանոցները, թատրոնները և հանրային նշանակության այլ ծառայություններ կվերաբացվեն մայիսի 25-ին: Վերականգնվել է արտասահման մեկնելու իրավունքը, թույլատրվել են հանրային հավաքները, պայմանով, որ այդ միջոցառմանը կմասնակցի մինչև 10-ը մարդ: