Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անգելա Մերկել. Գերմանիան ներդրում կապահովի պատվաստանյութ ստեղծելու գործում

Անգելա Մերկել. Գերմանիան ներդրում կապահովի պատվաստանյութ ստեղծելու գործում
02.05.2020 | 20:44

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ իր երկիրը նշանակալից ներդրում կապահովի նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում և ամեն ինչ կանի, որ հասանելի դառնա բոլորի համար:

Նախօրեին աշխարհի առաջին դեմքերը հայտարարել են, որ հարկ է արագացնել պատվաստանյութերի և դեղամիջոցների ստեղծումն ու փորձարկումը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնության շրջանակներում մատչելի դարձնել մոլորակի բոլոր բնակիչներին: «Ցանկացած մարդ կարող է վարակվել, ուստի, մեզ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի համագործակցությունը: Սա միասին աշխատելու ոչ թե հնարավորություն է, այլ անհրաժեշտություն», - ասել է կանցլերը:


Նրա փոխանցմամբ, Գերմանիան պատասխանատվության իր բաժինը կստանձնի, և հենց ճատվաստանյութ ստեղծվի՝ ամեն ինչ կանի, որ դեղերը, ախտորոշման սարքերը, անհրաժեշտ բոլոր պարագաները մատչելի լինեն հնարավորինս մեծ թվով մարդկանց համար: Գերմանացի մասնագետների համոզմամբ, այդ աշխատանքի համար կպահանջվի մինչև 8 միլիարդ եվրո:
Անգելա Մերկել. Գերմանիան ներդրում կապահովի պատվաստանյութ ստեղծելու գործում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ իր երկիրը նշանակալից ներդրում կապահովի նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում և ամեն ինչ կանի, որ հասանելի դառնա բոլորի համար: Նախօրեին աշխարհի առաջին դեմքերը հայտարարել են, որ հարկ է արագացնել պատվաստանյութերի և դեղամիջոցների ստեղծումն ու փորձարկումը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնության շրջանակներում մատչելի դարձնել մոլորակի բոլոր բնակիչներին: «Ցանկացած մարդ կարող է վարակվել, ուստի, մեզ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի համագործակցությունը: Սա միասին աշխատելու ոչ թե հնարավորություն է, այլ անհրաժեշտություն», - ասել է կանցլերը:
Նրա փոխանցմամբ, Գերմանիան պատասխանատվության իր բաժինը կստանձնի, և հենց ճատվաստանյութ ստեղծվի՝ ամեն ինչ կանի, որ դեղերը, ախտորոշման սարքերը, անհրաժեշտ բոլոր պարագաները մատչելի լինեն հնարավորինս մեծ թվով մարդկանց համար: Գերմանացի մասնագետների համոզմամբ, այդ աշխատանքի համար կպահանջվի մինչև 8 միլիարդ եվրո:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ