Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արա Խաչատրյանի բնակարանում ու մեքենայում խուզարկությունը փաստաբանը կապում է վարչապետի խոսնակի հայտարարության հետ

Արա Խաչատրյանի բնակարանում ու մեքենայում խուզարկությունը փաստաբանը կապում է վարչապետի խոսնակի հայտարարության հետ
02.05.2020 | 20:54

Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում ու մեքենայում է խուզարկություն իրականացվել, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ առգրավվել են մի շարք փաստաթղթեր ու աշխատանքային համակարգիչը։ «Այս ամբողջը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ տեղի ունեցած քննարկումների ֆոնին», - ասաց փաստաբանը։


Օրբելյանը նշեց՝ սա կապված է նաև վարչապետի խոսնակի հայտարարության հետ։
«Մենք խնդիրներ ենք տեսնում, եթե սա չհաջորդեր վարչապետի խոսնակի հայտարարությանն ու նա էլ չհաստատեր, որ դա պաշտոնական է, ոչ թե իր անձնական կարծիքը, կարելի էր այլ բան մտածել», - նշեց Արամ Օրբելյանը:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ