Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բորիս Ջոնսոնը որդուն անվանել է կյանքը փրկած բժիշկների պատվին

Բորիս Ջոնսոնը որդուն անվանել է կյանքը փրկած բժիշկների պատվին
02.05.2020 | 20:57

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա ընկերուհին՝ Քերի Սայմոնդսն, իրենց նորածին որդուն անվանել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս Ջոնսոն: Տղայի անուններից մեկը՝ Նիկոլասն, ընտրվել է ի պատիվ վարչապետին բուժած երկու բժիշկների: Նորածնի անունն այսօր իր ինստագրամյան էջում հայտնել է փոքրիկի մայրը: Տղան լույս աշխարհ է եկել չորեքշաբթի: «Ուիլֆրեդը Բորիսի պապի պատվին է ընտրվել, Լորին՝ իմ պապի, Նիկոլասը՝ բժիշկներ Նիք Փրայսի և Նիք Հարթի, որ փրկել են Բորիսի կյանքն անցյալ ամիս»,- գրել է Սայմոնդսը:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ