Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ում ստեղծված COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին

ԵՄ-ում ստեղծված COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին
02.05.2020 | 20:58

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մշակվում են ԵՄ-ում, հասանելի կլինեն ամբողջ աշխարհին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով տեղի կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակման համար գումար տրամադրած դոնոր երկրների խորհրդաժողովը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով․ Գերմանիայի կանցլերը նույնպես մասնակցում է խորհրդաժաղովին: Քննարկվելու է, թե «ինչպես ենք մշակելու պատվաստանյութեր, դեղամիջոցներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան «իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը»:


Մերկելի խոսքով՝ պատվաստանյութի մշակման համար նախկինի պես պակասում է 8 միլիարդ եվրո: Գերմանիան «զգալի ֆինանսական ներդրում կունենա» այդ աշխատանքում, ընդգծել է նա: Կանցլերը ողջունել է այն փաստը, որ այս
գործունեության մեջ իրենց մասնակցությունն ունեն ոչ միայն կառավարական կառույցները, այլև մասնավոր հիմնադրամները, պատվաստանյութերի և դեղորայքի արտադրողները։ «Գերմանիան մտադիր է սերտորեն համագործակցել ԱՀԿ-ի հետ, որն իր կարևոր դերակատարումն ունի այս հարցում»,- ասել է Մերկելը։

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ