Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին է հատկացրել 200 միլիոն դոլար՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու ծրագրիր: ԱՄՀ գործադիր խորհուրդը վերանայել է Վրաստանի տնտեսական բարեփոխումների ծրագիրը և որոշել է միջոցներ հատկացնել: Այս գումարը կուղղվի երկրի բյուջեին աջակցելու և կորոնավիրուսի հետ կապված շտապ վճարային կարիքների և ֆինանսական կարիքների բավարարմանը: