Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը՝ 2386

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը՝ 2386
03.05.2020 | 16:59

Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 2386 դեպք` մեկ օրում ավելանալով 113-ով, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ առողջացածների ընդհանուր թիվը՝ 1035, փաստացի բուժվում են 1312-ը: Մինչ այժմ գրանցվել է մահվան 35 դեպք, մեկ օրում` 2 դեպք: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


«Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է»,- հայտնել է նա։ Իրականացվել է 24177 թեստ:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ