Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միքայել Մինասյան. Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պարզապես պետական դավաճանություն է

Միքայել Մինասյան. Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պարզապես պետական դավաճանություն է
03.05.2020 | 17:00

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պարզապես պետական դավաճանություն է, ես ուրիշ բան չունեմ ասելու, հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Կարո՞ղ էի ես ապրել երջանիկ ու լավ, միանշանակ՝ այո, ես կարող էի ու կարող եմ, ես ունեցել եմ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը լքելուց հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկներ միջազգային կառույցներում, միջազգային կոորպորացիաներում, մասնավոր ընկերություններում ու նաև ուրիշ պետությունների կառավարությունների կողմից. ես դրանք մերժել եմ, մերժել եմ, որովհետև ես չէի կարող ու չեմ կարող նստել ու նայել, թե ոնց է կործանվում իմ պետությունն ու ժողովուրդը», - ֆեսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Միքայել Մինասյանը։ Նա ընդգծել է՝ հեղափոխությունից երկու տարի անց ուժային կառույցներն ուղնուծուծով ուսումնասիրել են իր ամբողջ գործունեությունը՝ բացահայտելով այնպիսի փաստեր, որոնց մասին նույնիսկ ինքը մոռացել էր։


«Այնպիսի մարդկանց են հարցաքննել, որոնց ես վերջին անգամ տեսել եմ 10-15 տարի առաջ ու այսօր կա մի իրավիճակ, որ չնայած ՀՀ վարչապետի բազմաթիվ հայտարարություններին, որ ես սեփականաշնորհել եմ ռազմավարական օբյեկտներ, թալան, միլիարդներ, բայց չկա մի փաստ որևէ մի թալանի, որևէ մի գործարքի, որն ուղիղ ապացուցում է, որ ես թալանչի եմ և այլն», - նշել է նա։ Միքայել Մինասյանն ընդգծել է՝ ինքը երբեք չի գողացել, չի թալանել, ձեռքերը չի մտցրել ՀՀ պետական բյուջեի մեջ։ «Ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է ամաչեմ, ավելին ասեմ՝ ես այստեղ չեմ, որովհետև ես մեղավոր եմ, որ ուզում եմ իշխեմ, ղեկավարեմ, ուզում եմ լինել լիդեր։ Հայաստանի ղեկավարի թագը խաչ է, ես գիտեմ, որ այսօրվա ղեկավարները չեն հասկանում դա, իմ միակ դրդապատճառը ծառայելն է Հայաստանի ժողովրդին՝ դնելով իմ գիտելիքը, իմ կարողությունները, իմ շրջապատը, ինձ, իմ ապագան, իմ կյանքը։ Մի պետություն, մի ամբողջ պետական ապարատ փոխանակ զբաղվի մարդկանց օգնելով, հասնելով՝ զբաղված է կապիկությունով ու չստացվսծ ռեպրեսիաներով, վերջ, մնացած մարդիկ ինչ ուզում են, թող լինեն. լույսը կանջատեն, լայվերով ու շոուներով կզանգեն, կասեն «դուք լավ եք ապրում, չգիտեք, դուք իսկականից լավ եք ապրում», - նշել է Միքայել Մինասյանը։

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ