Միքայել Մինասյանը պատմել է, թե ինչու է մերժել Նիկոլ Փաշինյանի՝ գումար մուծելու և Հայաստան չգալու առաջարկը։ «Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ես չէի կարող ինձ ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու իմ հայրենիքն այս վիճակում է։ Որովհետև ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ և ասել եմ, որ մեզ սպասում է մեծ աղետ։
Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարել եմ և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդին դավաճան, և, ցավոք, պետք է ավելացնեմ՝ պետության թշնամի», - ասել է Միքայել Մինասյանը:
Նա կոչով դիմել ՀՀ իրավապահ մարմիններում ու դատական համակարգում աշխատողներին։ «Ամեն ինչ ֆիքսվում է, խնդրում եմ ձեզ՝ հավատացեք, որ հետո, երբ սկսեն ձեզ դատել, դուք չեք կարողանալու ասել, որ կատարում էիք հրամաններ», - ասել է Միքայել Մինասյանը։ Նա վստահեցրել է՝ այդ օրը շատ մոտ է։