Իսրայելի Գերագույն դատարանում սկսվել են երկօրյա լսումներ, որոնց արդյունքում պետք է որոշում կայացվի կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ Բենյամին Նեթանյահուին նոր կառավարություն կազմելու թույլտվություն տալու հարցով:
Բացասական որոշման դեպքում կնշանակվեն արտահերթ ընտրություններ՝ 2019-ի ապրիլից չորրորդը: Նեթանյահուն և նրա հիմնական մրցակից Բենի Գանցը ստորագրել են կոալիցիոն կառավարություն կազմելու պայմանագիր. երբ նախորդ երեք արտահերթ ընտրություններով միանշանակ հաղթող չի որոշվել: Գերագույն դատարանը Նեթանյահուի գործով վճիռը կհրապարակի մայիսի 7-ին: