Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 164 մարդ, որը երկրում գրանցված նվազագույն ցուցանիշն է վերջին մեկուկես ամսում:
El País-ը գրում է, որ մարտի 18-ից ի վեր գրանցված մահացության ամենափոքր թիվն է: Նախօրեին հաղորդվում էր 276 մահվան դեպքի մասին: Իսկ հակառեկորդն Իսպանիայում արձանագրվել էր ապրիլի 1-ին, այն ժամանակ 950 հիվանդ էր մահացել մեկ օրում: Համաճարակի բռնկման պահից 25 264 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից: Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 828-ով, որը ևս նվազագույն ցուցանիշն է վերջին շաբաթներին: Ընդհանուր առմամբ, վարակվել է 217 466 մարդ, ապաքինվել՝ 118 902-ը: