Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղազախստանում բացատրել են Դարիգա Նազարբաևայի պաշտոնանկությունը

Ղազախստանում բացատրել են Դարիգա Նազարբաևայի պաշտոնանկությունը
03.05.2020 | 22:21

Ղազախստանի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի պաշտոնանկությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնից կարող է պայմանավորված լինել քաղաքական կլանների շահերի բախմամբ:


Այսպես է իրավիճակը բացատրել Տաջիկստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի նախագահ, քաղաքագետ Նուրիդին Կարսիբոևը: «Դարիգա Նազարբաևայի՝ որպես պետության երկրորդ անձի հրաժարականը Ղազախստանում քաղաքական կլանների շահերի բախում է հիշեցնում», – ասել է նա: Կարսիբոևը վստահ է, որ Նազարբաևան չի հեռանում քաղաքական ասպարեզից, հնարավոր է նրա համար նոր պաշտոն են գտել՝ նախապես համձայնեցնելով հանրապետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ: «Մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում այս հրաժարականից հետո», – ասել է քաղաքագետը:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ