Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսից իր հնարավոր մահվան դեպքում գործողությունների ծրագիր էր մշակվել՝ գրում է The Sun-ը: Երբ նա վերակենդանացման բաժանմունքում էր, կառավարությունը պատրաստվում էր դեպքերի զարգացման ամենավատ սցենարին: Բժիշկները պաշտոնական հայտարարություն էին պատրաստել՝ վարչապետի մահվան դեպքում:
«Ես լավ վիճակում չէի և գիտեի, որ կա արտակարգ իրավիճակների պլան», – ասել է Ջոնսոնը: Նա նշել է, որ հիասթափված էր, որ իրեն ավելի լավ չէր զգում, իսկ վիրուսի դեմ դեղ չկար: