Ռոտերդամը 2021 թվականին պատրաստ է հյուրընկալել «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Համապատասխան որոշումն ընդունվել է քաղաքային խորհրդի կողմից, հայտնում է NU.nl տեղեկատվական պորտալը:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2020» նույնպես նիդերլանդական Ռոտերդամում էր անցկացվելու, բայց միջոցառումը չեղարկվել էր կորոնավիրուսի բռնկման պատճառով:
NU.nl- ի փոխանցմամբ, միջոցառումը կանցկացվի նույն ժամկետներում և նույն տեղում` 2021-ի մայիսի 12-16-ը քաղաքի Ahoy համերգասրահում:
Հիշեցնենք, միջոցառումը հյուրընկալելու իրավունքը Հոլանդիան ստացել էր նախորդ տարվա մրցույթից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Դունգան Լոուրենսը մրցույթի հաղթող էր ճանաչվել: