Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Модный приговор»-ը որոշ ժամանակ Վալդիս Պելշն ու Դմիտրի Դիբրովը կվարեն

«Модный приговор»-ը որոշ ժամանակ Վալդիս Պելշն ու Դմիտրի Դիբրովը կվարեն
03.05.2020 | 22:39

Ռուսաստանի առաջին ալիքի «Модный приговор» հեռուստաշոուն ժամանակավորապես Վալդիս Պելշը և Դմիտրի Դիբրովը կվարեն: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հավելելով, որ նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը թոքաբորբ տանելուց հետո պետք է վերականգնողական փուլ անցնի:


«Մինչ Ալեքսանդր Վասիլևը ապաքինվում է թոքաբորբից, Դմիտրի Դիբրովը և Վալդիս Պելշը ժամանակավորապես կվարեն թոք-շոուն: Նրանցից յուրաքանչյուրը մոտավորապես հինգ հաղորդում կվարի»,- գործակալությանն ասել է «Красный квадрат» ընկերության գլխավոր տնօրենը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վասիլևը ծանր թոքաբուրբ է տանում և բուժվում է Կոմունարկի հիվանդանոցում:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ