Չինաստանի Սիչուան քաղաքի Միանյանգ քաղաքի տարեց բնակիչներից մեկը, ականջի սուր ցավերին չդիմանալով, բժիշկի է այցելել՝ հասկանալու համար անտանելի ցավի պատճառը: Բժիշկները նրա ականջից կենդանի սարդ են հանել: Այս մասին գրում է Korrspondet.net կայքն ու հավելում, որ սարդը կնոջ ականջում «ապրել» է մոտ մեկ շաբաթ:
Բժիշկը հատուկ նյութերի և պինցետի օգնությամբ հանել է կնոջ ականջում ոստայն գործած սարդին:
«Միջատը, բարեբախտաբար, չի վնասել ականջի նյարդերը, այլապես կինը կարող էր զրկվել լսողությունից»,- ասել է բժիշկը: