Բարսելոնայում վեց օրգանների փոխպատվաստումից հետո երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է Europa Press- ը:
Փոքրիկը, որ օրական 18 ժամ ամանատարբեր բժշկական սարքավորումներին միացված էր անցկացնում, երեք տարի է սպասել այդ վիրահատությանը:
Երեխային փոխպատվաստվել է ստամոքս, լյարդ, տասներկումատնյա աղիք, փոքր աղիք, մասմաբ հաստ աղիք և ենթաստամոքսային գեղձ: Վիրահատությունը տեղի է ունեցել Մադրիդում:
Երեխայի մայրը հայտնել է, որ հղիության 27-րդ շաբաթում իմացել է, որ երեխան գաստրոշիզիս ունի: Բնածին այս արատի դեպքում նորածնի աղիքները դուրս են գալիս որովայնի խոռոչի՝ պորտային օղի կողքին առկա անցքից: