Երգչուհի, հեռուստահաղորդավար Լոլիտա Միլյավսկայան ամուսնալուծվել է հինգերորդ ամուսնուց ՝ սքվոշի մարզիչ Դմիտրի Իվանովից: Ամուսնալուծության գործընթացը տևել է յոթ ամիս, գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Ըստ Իվանովի՝ ամուսնալուծության գործընթացը երկար է տևել, քանի որ Լոլիտան ցանկացել է իրենց ամուսնությունը կեղծ ճանաչել ու ամուսնուն զրկել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իսրայելի քաղաքացիությունից:
Դատավարության վերջին նիստի ժամանակ երգչուհու փստաբանն ասել է, որ թեև Լոլիտան հետ է կանգնել է նախկին ամուսնուն քաղաքացիությունից զրկելու մտադրությունից, բայց շարունակում է պնդել, որ իրենց ամուսնությունը կեղծ է եղել:
Հիշեցնենք, որ երգչուհին հինգերորդ ամուսնուց ամուսնալուծվելու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ իմացել էր, որ նա սիրուհի ունի: