Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 2507-ի, արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ ՝ բուժվածների թիվն ավելացել է 36-ով և հասել 1071-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 24 942 է:
Մահվան նոր դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»: Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1393 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 39 է, կորոնավիրուսով վարակված ևս 4 անձ մահացել է այլ պատճառներով: