Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԱՏՄ-ում նախապատրաստել են COVID-19-ի կանխարգելման ծրագրի նախագիծը

ԵԱՏՄ-ում նախապատրաստել են COVID-19-ի կանխարգելման ծրագրի նախագիծը
04.05.2020 | 14:45

ԵԱՏՄ երկրները, Ռոսպոտրեբնադզորի նախաձեռնությամբ, պատրաստել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ ծրագրի նախագիծ, որը նախատեսում է լաբորատոր հետազոտությունների միասնական մոտեցումների մշակում և վարակիչ հիվանդությունների համար մոնիտորինգի միասնական համակարգի ստեղծում, երկուշաբթի հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքը:


«Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների միասնական մեթոդաբանական մոտեցումների զարգացում, վարակիչ հիվանդությունների գործառնական մոնիտորինգի համար ընդհանուր համակարգի ստեղծում, անձնակազմի վերապատրաստում, միջպետական վարժանքներ և հետազոտություններ՝ տարածաշրջանում առավելագույն ինֆեկցիոն հիվանդությունների համար պատվաստանյութերի և ախտորոշիչ փորձարկման համակարգերի մշակման վերաբերյալ: Փաստաթղթի ընդունումը սպասվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ: Համապարփակ ծրագրի իրականացումը նորմալացնելու է ԵԱՏՄ երկրներում համաճարակաբանական իրավիճակը նոր կորոնավիրուսի ֆոնին, կամրապնդի պետությունների կարողությունները վարակիչ սպառնալիքների կանխարգելման և դրանց արձագանքման ոլորտում:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ