Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման 3 դեպք է արձանագրվել

Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման 3 դեպք է արձանագրվել
04.05.2020 | 14:48

Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր գրանցվել են, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դժբախտաբար, նման դեպքեր գրանցվել են, այդ թվում նաև՝ Հայաստանում։ Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են, նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց դուրսգրումից ավելի քան երկու շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել, նորից իզոլացրել ենք, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի», - ասաց նախարարը։ Նա նկատեց, որ հիմա ակադեմիական մեծ դեբատ է ընթանում և ամեն օր թարմ տվյալներ են ստանում, թե դա կրկնակի վարակ է, թե օրգանիզմում եղել է վիրուսի ապակտիվացում, հետո նորից ակտիվացել է:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ