Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հռոմի պապը մայիսի 14-ը համընդհանուր աղոթքի օր է հայտարարել

Հռոմի պապը մայիսի 14-ը համընդհանուր աղոթքի օր է հայտարարել
04.05.2020 | 14:52

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է ամբողջ աշխարհի հավատացյալներին մայիսի 14-ին համախմբվել և կորոնավիրուսի համավարակից ազատվելու համար միասին աղոթել։

«Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք աղոթելով և ներում հայցելով, մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին համապատասխան՝ ծոմ պահելով և բարեգութ գործեր անելով Աստծուն դիմել, որպեսզի Նա այս համավարակին վերջ տա, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դեղամիջոց գտնել, որ ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»,- ասվում է հայրապետի ուղերձում։ Հռոմի պապը նաև կոչ է արել բոլոր գիտնականներին մեծ ջանքեր ներդնել հնարավորինս արագ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար։ Հայրապետն ընդգծել է, որ «այդ ջանքերը պետք է անշահախնդիր լինեն, որ յուրաքանչյուր մարդ բուժման հույս ունենա»։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ