Ղազախստանի ԿԸՀ-ն Սենատում առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաևայի լիազորությունները դադարեցնելուց հետո նրա փոխարեն սենատոր է նշանակել Մաուլեն Աշիմբաևին: Մայիսի 4-ին նախագահի աշխատակազմի առաջին փոխնախագահ Աշամբաևին սենատոր գրանցելու հրաման էր տվել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Աշամբաևը 49 տարեկան է, 2019-ի դեկտեմբերից եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Տարբեր տարիներին եղել է նախագահի օգնական, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր: Ղազախստանի ԿԸՀ-ն դադարեցրել է Սենատի նախկին խոսնակ Դարիգա Նազարբաևայի պատգամավորական լիազորությունները: