Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դոնալդ Թրամփ. Կարծում ենք՝ մինչև տարեվերջ կորոնավիրուսի պատվաստանյութ կունենանք

Դոնալդ Թրամփ. Կարծում ենք՝ մինչև տարեվերջ կորոնավիրուսի պատվաստանյութ կունենանք
04.05.2020 | 14:53

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ԱՄՆ-ում հասանելի կլինի 2020-ին՝ գրում է Politico-ն։


«Մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ պատվաստանյութ կունենանք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ մի քանի դեղագործական ընկերություններ,
մասնավորապես՝ Johnson & Johnson-ը, «մոտ են» պատվաստանյութի մշակմանը:
Բոլոր պատվաստանյութերը դեռևս կլինիկական փորձարկումների վաղ փուլերում են: Johnson & Johnson ընկերությունը հայտարարել է, որ իր առաջին խմբաքանակը հասանելի կլինի միայն 2021-ին: Ընկերությունը դեռ չի սկսել մարդկանց վրա փորձարկումները և հույս չունի դա անել մինչև այս տարվա սեպտեմբեր:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ