Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի
04.05.2020 | 14:54

Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը, որ վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը: Սահմանափակումների թուլացման արդյունքում աշխատանքի է վերադառնում 4,5 մլն մարդ: Նրանք կարող են օգտվել հասարակական տրանսպորտից:

Առևտրի կենտրոնները, ռեստորանները, բարերը, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները կմնան փակ: Այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է այս ոլորտների հետ, դեռ կմնան տանը՝ փաստացի առանց վարձատրության: Առայժմ չեն բացվում նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: Քննությունները կկազմակերպվեն առցանց:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ