Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու որոշումներ կլինեն շաբաթվա վերջում: Վարչապետը տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել աշխատանքը: Բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն: