Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանը ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ

Հայաստանը ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ
04.05.2020 | 14:57

Արտակարգ դրության շրջանում Հայաստանը ակտիվ կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ, այսօր Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս շրջանում պահպանվում է համեմատաբար հանգիստ իրավիճակ հրադադարի առումով, բայց մենք անմիջապես արձանագանքում ենք յուրաքանչյուր զարգացման, որը անհանգստության առիթ է տալիս: Մենք թե համանախագահների հայտարարութանը արձագանքեցինք, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ և, մասնավորապես, մեր տարածաշրջանում զինադադարի պահպանման առումով: Ներկայիս պայմաններում կարծում եմ՝ զինադադարի պահպանումը շատ կարևոր է բոլորի համար, որովհետև բոլոր երկրների համար, ներառյալ Հայաստանի ու Ադրբեջանի համար առաջնային գերխնդիրն այսօր համավարակի դեմ պայքարն է: Եվ սա պատասխանատվություն է մեր հասարակությունների առջև: Որքան մենք ենք կրում այդ պատախասնատվությունը, նույնքան էլ Ադրբեջանը պետք է կրի՝ առաջին հերթին իր ուժերն ուղղելու վիրուսի դեմ պայքարին: Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը»,- ասաց նախարարը:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ