Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանը 5 միլիոն դոլար կտրամադրի ԱՀԿ-ին

Ադրբեջանը 5 միլիոն դոլար կտրամադրի ԱՀԿ-ին
04.05.2020 | 21:01

Ադրբեջանը 5 միլիոն դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Չմիացած երկրների շարժման» անդամ պետություններին տրամադրելու համար՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Չմիացած երկրների շարժման» հեռավար գագաթաժողովում, որը կազմակերպվել էր պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ:

Ալիևի խոսքով, Ադրբեջանի կողմից հատկացված գումարներն ուղղվելու են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի` կորոնավիրուսից առավել տուժած պետություններին: Ավելի վաղ Ադրբեջանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ևս 5 միլիոն դոլար էր տրամադրել:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ